«Σοφός» Հայաստանի Աստվածաշնչի Մեկնության և Թարգմանության Ինստիտուտ

man-bible

Ինչո՞ւ նոր թարգմանություն, այն ինչ նոր բան է կարող է մեզ տալ։ Այս խոսքերը ամեն անգամ չենք գրելու, քանի որ մենք մեր կայքում ժամանակ առ ժամանակ հատվածներ կներկայացնենք նոր թարգմանությունից ձեր ամենի դատին։ Պատրաստենք ընդունելու դիտողություններ և առաջարկներ։


Սիրելի բարեկամներ սրանք հատվածներ են մեր թարգմանությունից

Ծննդ 3․22 Եվ Յահվե Էլոհիմը ասաց․ «Ահա Ադամը մեզնից մեկի պես էր բարին և չարը իմացող, իսկ հիմա գուցե իր ձեռքը մեկնի և կյանքի ծառից նմունպես վերցնի և ուտի և ապրի հավիտյան»։ Արդյոք ինչն է պատճառը, որ թարգմանիչները լեզվական և ոչ միայն խախտում են անում և թարգմանում են այնպես, որ օձի ասածը ճիշտ դառնա, մոռանալով, որ Աստված սուտասան չէ։ Մեծ մասամբ թարգմանվում է, թե իբր Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը դարձավ իբրև մեկը մեզանից՝ բարին ու չարը իմացող. այժմ միգուցե իր ձեռքը մեկնի, կենաց ծառից առնի և ուտի ու հավիտյան ապրի»։

Եվ օձը դաշտի բոլոր գազաններից ավելի խորագետ էր, որ Յահվե Էլոհիմը արարել էր, և կնոջը ասաց․ Նույնիսկ եթե Էլոհիմը ասաց․ «Չուտես այգու/պարտեզի բոլոր ծառերից»։ Սա Ծննդոց 3․1 մենք առաջարկում ենք ոչ թե խորամանկ, այլ խորագետ, քանի որ խորամանկ բառը ունի բացասական երանգներ, իսկ այս գազանը՝ օձը դեռ նոր էր արարվել և հիշենք, որ հենց ինքը Հիսուսը ասում է, որ օձի պես խորագետ եղեք։ Այո մենք Տիրոջ անունները փորձելու ենք պահել ինչպես բնագրում գրված է։ Դեռ խմբագրված չէ, քերականությանը վրա մի կենտրոնացեք։


Աջակցեք «Σοφός» Հայաստանի Աստվածաշնչի Մեկնության և Թարգմանության Ինստիտուտին

  • ▶️ PayPal: [email protected]
  • ▶️ Ineco Bank: 5406 6100 0079 1678 - KAREN PAPYAN
  • ▶️ ID bank: 4318 2900 9236 3247 - KAREN PAPYAN
  • ▶️ Idram ID: 763388360